ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ԿՀՎ-ն ու Mi 6-ը «ռոմանոսի» մակարդակի են

ԿՀՎ-ն ու Mi 6-ը «ռոմանոսի» մակարդակի են
12.11.2025 | 15:09

Արման Բաբաջանյան անունով անձը մի վիճահարույց հայտարարություն է արել, թե ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը՝ ԿՀՎ-ն (ЦРУ), և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայությունը՝ Mi 6-ը, աջակցել են Հայաստանին՝ ՆՈՐ հակահետախուզական ծառայություն ստեղծելու գործում:

Ուշադրություն, խոսքը ոչ թե նոր որակի կամ նոր տեխնիկական հագեցվածությամբ ծառայության մասին է, այլ հենց ՆՈՐ ծառայության: Նորը ենթադրում է եղածից (եղածներից) առանձին, այլ գործառույթներով, այլ անձնակազմով և նույնիսկ այլ գործիքակազմով:

Ի գիտություն. Հայաստանի Հանրապետության ԱԱԾ համակարգում 1992 թվականից գործում է հակահետախուզության գլխավոր վարչությունը, որն իր գործառույթները կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառմամբ՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և մի շարք այլ օրենքներով ու գերատեսչական նորմատիվ ակտերով: Ավելին, այդ ծառայությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող գործառույթների համակարգ է, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Հիմա մեզ հարց տանք. ի՞նչ գործառույթ է իրականացնում երկու օտարերկրյա գաղտնի ծառայությունների աջակցությամբ ստեղծված ՆՈՐ հակահետախուզական ծառայությունը, եթե նրա գործառույթների շրջանակներում չեն ներառվելու առնվազն ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների հետախուզական գործողությունների բացահայտումը, կանխումը և խափանումը: Իսկ հետաքրքիր չէ՞, թե ո՞ւմ դեմ է աշխատելու ամերիկաբրիտանական «շարժիչով» հայկական ՆՈՐ հակահետախուզությունը: Մեր տարածաշրջանում երկու պետություն կա, որոնք գտնվում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզությունների ուշադրության կենտրոնում՝ Ռուսաստանը և Իրանը: Չի բացառվում, որ վերջին քաղաքական իրադարձություններից հետո այդ հետաքրքրությունների շրջանակը տարածվի նաև Վրաստանի վրա: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները մեր երկիրը վերածում են ամերիկաբրիտանական հետախուզությունների պլացդարմի՝ մեր բոլոր բարեկամ հարևանների դեմ աշխատելու համար:

Մյուս, ոչ պակաս կարևոր, հարցն այն է, թե որտեղի՞ց Արման Բաբաջանյանին այդ տեղեկությունը: Բայց այստեղ մի սփոփիչ հանգամանք կա. եթե այդ ՆՈՐ հակահետախուզական ծառայության մասին տեղեկությունը հասել է Արման Բաբաջանյանին, ապա ԿՀՎ-ն ու Mi 6-ը «ռոմանոսի» մակարդակի են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ